ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողություն չի իրականացնի

Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողություն չի իրականացնի
23.02.2016 | 11:19

Սիրիայում համատեղ ուժերով ցամաքային գործողություն իրականացնելու հարցը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի օրակարգում չէ՝ Անկարայում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով` «նման ցանկացած գործողություն պետք է համատեղ լինի և իրականացվի ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի շրջանակում»:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ